Հայրական խրատներ «Սարգիս Խալաթյան»

ZINVOR

Հայրս ասաց. Աշխարհում դեռ մարդ չի ծնվել, Որ աշխարհին հասկանա, Դեռ մի էնպես վարդ չի բուսնել, Որ առանց փուշ` քեզ բույր տա։ Աշխարհն էսպես հնուց եկել, Գուցե մի օր կգնա, Բայց մինչ հիմա մարդը անցել` Բայց աշխարքը կմնա։ Թե բարություն անես մեկին, Գցիր ջուրը, թող գնա՜, Բայց թե հանկարծ ինքը […]

Ամուր սերը

ZINVOR

Եկ դառնանք իրար՝ իրոք սրտակից, Դուրս գանք մութ ամպի՝ մշուշի տակից, Եվ այնպե՜ս ամուր, մենք իրար գրկենք, Որ մեր իսկ սիրով՝ անհույսին փրկենք: Եկ այնպես լինենք իրար սրտացավ, Որ կիսենք մեր մեջ հազար տեսակ դավ, Որ սիրահարվենք ի լուր մեր կամքի, Հաղթենք աշխարհի բյուր թշնամանքին: Եվ իրար լինենք մի կյանքի […]

Հույսը

ZINVOR

Ասում են՝ հույսը վերջում է մեռնում, Մինչ դեռ առաջից այն չի էլ եղել, Սկզբում եղել է մի այլ համակրանք, Հետո՝ այլ ուղղով ճամփեքը շեղել: Եվ հույսն էլ ինքը՝ թույլ ճրագի պես, Ամեն մի վայրկյան կարող է մարվել, Եվ փոթորիկի գույժերի շնորհիվ, Մի ակնթարթում կարող է տարվել: Եվ հույսը, հույսը այդ […]

Օտարները

ZINVOR

Եվ մենք դարձանք իրար օտար, Կարծես մարվեց ամե՜ն ինչ, Քեզ հարազա՜տ մեկին գտար, Մեզ` չմնաց էլ ոչինչ։ Քո աչքին ես` օտարացա, Դարձա՜ մի խուլ ուրվական, Մի ակնթարթ եկա անցա, Որը` տևեց լոկ վայրկյան։ Երբ իրար ձեռք-ձեռքի բռնած, Անցանք մի մեծ ճանապարհ, Այսօր արդեն մոռացվել է, Ու դարձել ենք` լոկ օտար։ […]

Չգրված երջանկություն

ZINVOR

Երկու տարբեր ճանապարհով, Մեկով դու էիր` մեկով ես, Քայլում էինք շա՜տ ապահով, Անխոչընդոտ ու անտես։ Երբ հասանք մեծ խաչմերուկի, Հանդիպեցինք իրարու, Կարծես լիներ դատի ատյան, Լավի, վատի ու բարու։ Եվ իրար ձեռք-ձեռք սեղմելով, Ծանոթացանք մեկ-մեկու, Եվ իրարու ցավ մեղմելով, Ծանոթացրինք` մեր հոգուն։ Եվ սպառված աստղերն իջան, Որպես մի լուռ ցանկություն, […]

Կենաց 5 քառյակներ մաս 4

ZINVOR

Թե սիրել ենք անկեղծ սիրով տարիներ, Խոստացել ու երդվել ենք խենթի պես, Եվ թե հիմա տառապում ենք անվեհեր, Բայց ոչ դու ես դարման անում, ոչ` էլ ես։ Տառապանքը` փորձություն է այս կյանքի, Զորացումն ու ապավենն է հավատքի, Նա` ով հասուն պայքարում է այս կռվում, Նրա կյանքը` կյանքի գրքում է գրվում։ Հեռացումի […]

Շատ մի տխրիր

ZINVOR

Շատ մի տխրիր սիրելիս, Այս բովանդակ աշխարհում, Կյանքն է գնում ու գալիս, Մեկ ցավ տալիս` մեկ առնում։ Մեկից նեղված ես գուցե, Կանցնի կերթա` էլ ի՞նչ հոգ, Թե քո դեմ սիրտ կբացեն, Մի թող անդուլ ու ցավոք։ Շատ մի տխրի՜ր , շատ մի խնդա՜, Այս լայն ու նեղ աշխարհում, Կյանք է` […]

Լուսե աղջիկ

ZINVOR

Լռիկ-մնջիկ, կոկոն աղջիկ, Հեռվից աչքով էրավ զիս, Նա՜զ ու տուզով` խունջիկ-մունջիկ, Զուլալ շողաց` պարտեզիս։ Ես մի ջահել, ծաղկաբողբոջ, Սիրահարվա խենթի պես, Նվիրեցի սերս` ամբողջ, Խոր հմայքով ու անտես։ Աչուկներդ զոլ ու խումար, Այտերդ ալ վարդ են` տես, Մի՜շտ կերգեմ անոր համար, Խենթ գուսանի սազի պես։ Սիրուն աղջին, կոկոն աղջիկ, Նորահասիկ […]

Սիրելիս

ZINVOR

Փշե պսակ ճակտիս դնեմ, Ամպերն առնեմ ուսերիս, Մի փունջ երազ երկնից` գնեմ, Ու փարատեսմ հույսերիս։ Հեռվից դալար սյուքի նման, Մեղմ երազով քեզ կանչեմ, Մոռանալով ամեն մի բան, Ընկնեմ գիրկդ ու հանգչեմ։ Երգս ձոնեմ, քեզ` սիրելիս, Որպես սիրո նախերգանք, Համբույրդ առնեմ խենթ այտերիս, Որպես քնքուշ մի երանգ։ Փշե պսակն առնեմ ճակտիս, […]

Խրատական «Սարգիս Խալաթյան»

ZINVOR

Մարդկանց խոսքը` լսիր ուշիմ, Բայց բոլորին մի հավատա, Երբ հանդիպես` կյանքի փշին, Ինքը` խրատ կդառնա։ Բարեկամիդ բարիք արա, Բայց սովորույթ մի դարձրու, Իմացածդ իզուր տեղը, Ոչ ոքին մի հարցրու։ Հիշի՜ր նաև, լավն անելով, Հաճախ վատն է անդրադառնում, Երբ մարդուն մի՜շտ խնայելով, Թշնամի է քեզ դառնում։ ՀԵՂ.` ՍԱՐԳԻՍ ԽԱԼԱԹՅԱՆ

Subscribe Instagram

@armenia_im