Լսիր ձայնս

ZINVOR

Կորել ես խավար մի արահետում,Եվ ինչ-որ մի բան հետևում է քեզ,Ասա ինձ, ո՞վ է քեզ սիրահետում,Այդպես թաքնված, խուլ ու աղեկեզ։ Զգում եմ անցյալի մի մռայլություն,Պահված հուշերի կարոտ ու թախիծ,Աստղերն են թովե՜լ մեծ շռայլություն,Եվ ակնածանքով հետևում են ինձ։ Լսի՜ր ինձ լսի՜ր իմ սիրահոժար,Աստղերի խորքում` անունդ է թնդում,Եվ ինձ` որպես մի հլու […]

Երազիս պատրանքը

ZINVOR

Երազիս մեջ անապատ տեսա, Արևա՜ռ, անդորր`ինքնին ամայի, Եվ քարավանիս ինքս չհասա, Մնաց` երազս ինձ էլ շղթայի։ Եվ ծաղկունքների քնքուշ գրկի մեջ, Քամին անընդհատ տաղեր էր հյուսում, Ասես շուրջ կողմս կրակ էր անվերջ, Բայց գտնվում էի` կյանքի հյուսիսում։ Երազիս խորքում հազար բան տեսա, Տեսա և ծիծաղ և թույլ արցունքներ, Ժայռերի խորքում` […]

Հայերս

ZINVOR

Եվ ի՞նչ ենք մենք, որ եկել ենք դարերից, Ջուր ենք ցողել ժայռաբնի քարերից, Մագաղաթից` սարքել ենք գիր ու գիտակ, Մի՜շտ խորշել ենք դեպի ծովը անհատակ։ Մեր պատմության էջերում շատ արյուն կա, Աշխարհի մեջ ամեն մի տեղ` հայ տուն կա, Հպարտացե՜ք,որ դուք հայ եք ստեղծվել, Որ աշխարհում` մի Հայաստան անուն կա։ […]

Մայրամուտ

ZINVOR

Երկնակամարի մի խորթ անկյունում, Պահվում է կարծես շողերն արևի, Ծփու՜մ են նրանք` երկնի անհունում, Եվ լուսացնում են` համը բարևի։ Երբ ավարտվում է օրը ու ննջում, Շողերն արևի անում է մի բուռ, Լայնարձակ ու խենթ` մի պահ քրքջում, Հետո` արևը դառնում է մի կուռ։ Իջնու՜մ է մի նոր մռայլ մայրամուտ, Եվ […]

Սերս

ZINVOR

Ջահել սիրտս խորովել է, Էն աղջիկը ու՞ր կերթա, Ինքը` տեղով հորովել է, Ոլո՜ր- մորո՜լ ծուռ կերթա։ Պապակ սիրտս կարոտել է, Գնա՜լ գալո՜վ կայծ կտա, Թյուր կարոտս`հոշոտել է, Իմ սիրուս դեմ` խայծ կտա։ Հարմա՜նդ- մարմա՜նդ մի լուռ գետակ, Ոտքերու տակ պար կգա, Ինքը` լուսե ծով անհատակ, Համ կշողա՜, համ` չկա՜։ ՀԵՂ.` […]

Մայրս

ZINVOR

Անուշ մայրի՜կ, լույսե մայրիկ, Այդքան դու մի վշտանա՜, Գուցե մի օր քո խենթ որդին, Կյանք ու բարքից կշտանա։ Մի օր դու էլ աչք կբանա՜ս, Վշտերդ հա՜ր կկորչե՜ն, Աղոթքներով դու կարթնանաս, Ոչ մեկ քեզի նման չեն։ Դեռ աշխարհում մարդ չի եղե՜լ, Որ մայրն երկրորդ ունենա, Երջանիկ է այն զավակը, Ով մոր […]

Քույրս

ZINVOR

Սիրուն քույրիկ, նախշուն քույրիկ, Սերն աչքերուդ կշողա, Քնքուշ քույրիկ, հեզի՜կ- նազի՜կ, Ձեռքդ` վրաս կդողա։ Գիշերն եկավ, օրը մթնեց, Ես մնացի կարոտով, Սիրուն քույրիկ, նախշուն քույրիկ, Ինձ կդյութես հեքիաթով։ Սարի հավքերն եկան անցան, Մի լուր առնեմ քեզանից, Տարիները բաժանեցան, Մեզ`սաստեցին իրարից։ Անուշ քույրիկ, հալալ քույրիկ, Հալ ու մաշդ չիմացա՜, Մանկությունը` մեղմաբույրիկ, […]

Խաղերգ

ZINVOR

Ինձ խաբում ես մանկան նման, Զուր տեղ գնու՜մ եմ գալի՜ս, Խոստանալով ինչ-որ մի բան, Մի համբույր էլ չես տալիս։ Սիրտս անեմ հազա՜ր կտոր, Շաղ տամ անուշ ձեռքիդ մեջ, Գովքդ անե՜մ ես ամեն օր, Խենթ ու խելա՜ռ երգիս մեջ։ Գիտեմ, սուտ է ամեն մի բան, Էս է օրենքն աշխարհի, Խենթի նման գնամ […]

Կյանքը եվ աշխարհը

ZINVOR

Կյանքն անարդար, առանց դադար, Քանի՜ ձեռքում կմաշվի, Բախտս հանեմ` սիրո կատար, Իրե՜ն գնա ու քաշվի՜։ Քանի՞ էսպես կյանք են մաշել, Գիժ ու խելոք` հավասար, Քարի տեղակ` սիրտ են տաշել, Այս աշխարհում մոլագար։ Առանց դարմա՜ն վերք չի բուժվել, Սիրո վերքին ճար չկա, Քանի՜ խելոք մարդն են տուժվել, Օրենքներից այս խելառ։ Հազար […]

Երազի թևերով

ZINVOR

Հեռվում լինե՜ր մի անկյուն, Հաշտ-համերաշխ մի տնակ, Սիրահոժար և անհուն, Ու այլ սիրո արեգակ։ Կախարդական զույգ փայտիկ, Մեկն իմ ձեռքում, մյուսը` քո Եվ խոհերով մեր անտիկ, Հասնեինք դեպի` իրար քով։ Ես դառնայի մի կախարդ, Դու` մոգական մի կերպար, Մի զա՜րկ անեի ու անթարթ, Վարդեր բացվեին`քեզ համար։ Հեռվում լինե՜ր մի անկյուն, […]

Subscribe Instagram

@armenia_im