Պեպենների դեմ և դեմքը սպիտակեցնող ժողովրդական պաշտպանական միջոցներից է մածունը: Դա կարելի է քսել դեմքին ամեն երեկո և 20 – 25 րոպե հետո լվանալ սառը ջրով: Ճարպոտ մաշկի և պեպենների առկայության դեպքում կարելի է օգտագործել հետևյալ խառնուրդը` 2 թեյի գդալ քացախ, 1 թեյի գդալ կիտրոնի հյութ և 1 թեյի գդալ ջուր: Նախապես լվացած և չորացրած դեմքին բամբակե խծուծով քսեք խարնուրդը և, եթե չհետևի քորը, այն թողեք դեմքին ամբողջ գիշերը: Առավոտյան լվացեք և դեմքին քսեք դիմապոշին:
- Պեպենները վերացնելու համար կարող են օգտագործվել նաև որոշ սպիտակեցնող դիմակներ (Սպիտակուցակիտրոնային, սպիտակուցաջրածնապերօգսիդային և այլն):
Դեմքը սպիտակեցնելու համար օգտագործվում է նաև շպաարահան ջուրը ջրածնի պերօքսիդի հետ` 1 թեյի գդալ ջրածնի պերօքսիդ, 2 թեյի գդալ գլիցերին, 2 թեյի գդալ սպիրտ և երկու ճաշի գդալ ջուր: Այս հեղուկը կարելի է օրը մի քանի անգամ քսել պեպեններին: Չպետք է թրջել կոպերը և մազերը (Գունաթափվելուց խուսափելու համար նախապես դրանց կարելի է քսել վազելին կամ կրեմ): Եթե այդ միջոցներն անբավարար կլինեն,կարելի է փորձել օգտագործել նաև սպիտակեցնող կրեմներ: Սնդիկային կրեմներ նշանակվում են բժշկի կողմից:
Поделиться ссылкой:
Ср Авг 17 , 2016
Աչքերը դանդաղ փակեք, կոպերի միջև թողնելով նեղ ճեղք: Աչքերն այդ դրությամբ հաշվեք մինչև 20: Հանգստանալու համար առանց լարվածության աչքերը մի քանի վայրկյան փակեք: Վարժությունը կրկնեք 5 – 6 անգամ: Ձեռքերի ափերի արտաքին եզրերը դրեք աչքերի անկյուննորի և մաշկը թեթևակի ձգեք դեպի ականջները: Աչքերը դանդաղ պակեք, կոպերի միջև թողնելով բոլոչովին թողնելով […]