Չգրված երջանկություն

ZINVOR
Չգրված երջանկություն

Երկու տարբեր ճանապարհով,
Մեկով դու էիր` մեկով ես,
Քայլում էինք շա՜տ ապահով,
Անխոչընդոտ ու անտես։


Երբ հասանք մեծ խաչմերուկի,
Հանդիպեցինք իրարու,
Կարծես լիներ դատի ատյան,
Լավի, վատի ու բարու։


Եվ իրար ձեռք-ձեռք սեղմելով,
Ծանոթացանք մեկ-մեկու,
Եվ իրարու ցավ մեղմելով,
Ծանոթացրինք` մեր հոգուն։


Եվ սպառված աստղերն իջան,
Որպես մի լուռ ցանկություն,
Եվ տվեցին` կարճաժամկետ,
Չգրված երջանկություն։


Հեղ.` ՍԱՐԳԻՍ ԽԱԼԱԹՅԱՆ

Поделиться ссылкой:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Next Post

Օտարները

Եվ մենք դարձանք իրար օտար, Կարծես մարվեց ամե՜ն ինչ, Քեզ հարազա՜տ մեկին գտար, Մեզ` չմնաց էլ ոչինչ։ Քո աչքին ես` օտարացա, Դարձա՜ մի խուլ ուրվական, Մի ակնթարթ եկա անցա, Որը` տևեց լոկ վայրկյան։ Երբ իրար ձեռք-ձեռքի բռնած, Անցանք մի մեծ ճանապարհ, Այսօր արդեն մոռացվել է, Ու դարձել ենք` լոկ օտար։ […]

Subscribe Instagram

@armenia_im