Սպիտակ մեծ տառեղ: Տառեղների ընտանիք

ZINVOR
Սպիտակ մեծ տառեղ: Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում, Ավստրալիայում, Նոր Զելանդյայում, Մոլդովայում, Ուկրայնայում, Վոլգայի ափերին, Ղազախստանում, Միջին Ասիայում, Կովկասում և Անդրկովկասում:
spitak-mec-tarex-tarexneri-yntanix-spitak-poqr-tarex
  1. Խոշոր թռչուն է, երկար ոտքերով ու երկար կտուցով:
  2. Աչքը և այն շրջափակող օղակը դեղին են, փետրավորում` ամբողջությամբ սպիտակ, ոտքերը և կտուցը սև են:
  3. Ամռանը կտուցի միայն հիմքն է դեղնում, իսկ ձմռանը` ամբողջ կտուցը:
  4. Գարնանը մեջքի վրա ունի երկար, նոսր ու զգալի կոշտ (30 — 40 հատ) հովհարաձև գեղեցիկ փետուրներ, որոնք հասնում են մինչև պոչը, ոտքերն ում մատերի արտաքին մակերեսը սև են, իսկ ստորին մակերեսը` դեղին:
  5. Քաշը` 1 — 1,5 կգ:

Հանրապետությունում միշտ էլ համարվել է հազվագյուտ տեսակ, հանդիպում է գարնանային ու աշնանային չուի ընթացքում` Սևանա լճի ավազանում, ավելի հաճախ` Արարատյան դաշտավայրի ճահճուտներում, գետերի ու լճերի ճահճացած ափերին: Յուրաքանչյուր տարի մեծ սպիտակ տառեղի 200 — 300 անհատ երամներ կազմած ձմեռում են Արարատյան հարթավայրի ձկնաբուծական նտնեսությունների արհեստական լճերում:

  • Թռիչքով և վարքի այլ դրսևորումներով նման է մոխրագույն տառեղին:
  • Առավելապես լռակյաց է, ձայնը կոշտ է ու սղված:
  • Սնվում է տարբեր մանր կենդանիներով` ձկներով, գորտերով և միջատներով:

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին սպիտակ տառեղը գտնվում էր անհետացման վտանգի եզրին, որի պատճառը նրա գեղեցիկ փետուրներն էին (օգտագործվում են որպես կանացի զարդ): Ներկայումս գրանցված է միջազգային և Հանրապետության Կարմիր գրքում:

Սպիտակ փոքր տառեղ

Սպիտակ փոքր տառեղ: Տարածված է Եվրոպայում, Աֆրիկայում, Միջին ու Հարավային Ասիայում, Չինաստանում և Ճապոնյայում:
  1. Կիսով չափ փոքր է սպիտակ մեծ տառեղից, փետրավորումը` ամբողջությամբ սպիտակ, կտուցը սև է, հիմքում ունի դեղին հատված: 
  2. Աչքը դեղին է, նրա շրջափակող օղակը` սև, մատերը դեղին են:
  3. Գարնանը ծոծրակին ունի երկու ժապավենանման երկար փետուրներ:

Հանրապետությունում հանդիպում է Սևանա լճի ճահճուտներում, Արփա լճում, առավելապես Արարատյան հարթավայրի եղեգնուտներում, ծանծաղուտներում, լճակներում և արհեստական ջրավազաններում: Հնադիպում են փոքր երամներով (5 — 6 անհատ): 

  • Նախադրյալներ կան Արաքսի հովտում բնադրավայրերի վերականգնման համար: 
  • Բույնը պատրաստում է չոր ճյուղերից` ծառերի կամ եղեգների վրա, ապրիլ-մայիս ամիսներին:
  • Դնում է 5 — 6 երկնականաչավուն ձվեր:
  • Բնավորությամբ առավելապես անզգույշ է, իսկ թռիչքը ավելի շտապողական, քան մյուս տառեղներինը:
  • Ձայնը կռկռոցի է նման, կերակրվում է ծանծաղոտներում, մարգագետիններում, խոնավ ու թաց դաշտերում:
  • Սնվում է մանր ձկներով, գորտերով, միջատներով:

Համարվում է օգտակար տեսակ, սակայն ձկնաբուծական տնտեսություններում մեծ քանակությամբ կենտրոնանալու դեպքում կարող են վնաս հասցնել ձկնաբուծությանը:

Поделиться ссылкой:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Next Post

Տառեղների ընտանիք: Դեղին տառեղ

Դեղին տառեղ: Տարածված է Իսպանիայում, Եվրոպայի հարավից մինչև Կասպից ծով և Միջին Ասիա, Աֆրիկայում, Մադագասկարում և Հյուսիսային Իրանում: Գլուխը, պարանոցը, կոկորդը և մեջքըշիկավուն դեղին են, մեջքը` վարդագույն երանգով: Կտուցը երկնագույն է, ոտքերը` դեղին: Ձմռանը մարմնի վերին մասը գորշ շագանակագույն է: Թևերը, որովայնը և պոչը սպիտակ են, գլխի վրա ունի ժապավենանման […]

Subscribe Instagram

@armenia_im