«Բանական մարդկանց» տոհմական համայնքները

ZINVOR
Ինչպես և ինչու զարգացան նախնադարյան մարդիկ: Փոփոխվեցին ոչ միայն հնադարյան մարդկանց աշխատանքի գործիքներն ու զբաղմունքները, այլ միլիոնավոր տարիների ընթացքում փոփոխվեցին իրենք մարդիկ: 
Քարի, փայտի, մորթու մշակման, կրակի ստացման ժամանակ զարգանում էին մարդկանց ձեռքերը: Առանձնապես կարևոր էր բութ մատի զարգացումը, որը օգնում էր ամուր բռնել և ծանր նիզակը և բարակ ասեղը: Աստիճանաբար ձեռքի գործողությունները դառնում էին ավելի ու ավելի վստահ և ճշգրչտ:
«banakan-mardkanc» tohmakan-hamaynqnery
Մարդը պատրաստելով իր համար անհրաժեշտ առարկաներ, որոշում էր դրանց ձևն ու մեծությունը, ընտրում էր համապատասխան նյութեր, խորհում էր, թե ինչպիսի գործողություններ պետք է կատարել: Որսորդները պայմանավորվում էին, թե ով որտեղ պետք է դարանակալի, ինչպես գազտնագողի մոտենա կենդանիների հոտին:
Կոլեկտիվ աշխատանքում զարգանում էին մարդկանց միտքն ու խոսքը: Բնության դեմ պայքարում իրենց գոյությունը պահպանում էին այն կոլեկտիվները, որոնք ավելի համախմբված էին, ավելի լավ էին աշխատանքի գործիքներ պատրաստում, ճանաչում էին օգտակար բույսերը և գիտեին կենդանիների վարքը: Իսկ մյուս կոլեկտիվները մեռնում էին քաղցից կամ կործանվում գիշատիչների դեմ գոտեմարտում:

«Բանական մարդը»

Մոտ 30 հազար տարի առաջ մարդը նմանվեց մեր ժամանակակից մարդուն: Գիտության մեջ նրան անվանեցին «բանական մարդ»
«Բանական մարդու»: ուղեղի ծավալը «հմուտ մարդու» ուղեղի ծավալից երկու անգամ մեծ էր: Իր հասակով ավելի բարձր էր: Նա ուներ ուղղաձիգ կառուցվածք: «Բանական մարդիկ» տիրապետում էին կապակցված խոսքին:
«Հմուտ մարդու» «բանական» դառնալը տեղի ունեցավ մարդկանց տասնյակ հազարավոր սերունդների լարված աշխատանքի ընթացքում: 
Մեծ հեղափոխական ու գիտնական Ֆրիդրիխ Էնգելսը ճշտորեն սահմանել է, որ աշխատանքն է ստեղծել մարդուն:
Իրենց արտաքին տարբեր երկրներում ապրող «բանական մարդիկ» տարբերվում էին միմյացինց: Այնպիսի բնական պայմանները, ինչպես արևային օրերի առատությունը կամ սակավությունը, ավազի ամպեր բերող սուր քամիները, ուժեղ ցրտերը իրենց կնիքն էին դնում մարդկանց արտաքին տեսքի վրա: Սկսվում է մարդկանց բաժանումը երեք հիմնական ռասայի` սպիտակ, սև և դեղին:

Արվեստի առաջացումը

Մարդկանց զարգացման մասին է վկայում նաև արվեստի առաջացումը:
«Բանական մարդը» եղջյուրից պատրաստում էր պատկերաքանդակներ, ոսկորների վրա քերծում էր պատկերներ, բնության մեջ գտած ներկերով քարանձավների պատերին նկարում էր ամբողջ տեսարաններ: Մարդիկ պատկերում էին այն, ինչ նրանց համար ամենից կարևորն էր, ավելի հաճախ կենդանիներ, որոնց որսում էին:
Հնադարյան նկարիչները ճշմարտացիորեն են վերարտադրում ոչ միայն կենդանու արտաքին տեսքը, այլև նրա վարքի առանձնահատկությունները` եղջերուների զգոնությունը, ձիերի արագավազությունը, ցատկի պատրաստվող առյուծ, վիրավոր բիզոնի «վայրի ցուլի» կատաղությունը: Պատկերելով կենդանիներին մարդն ավելի լավ էր ճանաչում դրանց և իր գիտելիքները հաղորդում երիտասարդ սերունդներին: 
Արվեստ
Հնադարյան մարդիկ խաղի միջոցով ցուցադրում էին որսորդության ամբողջ տեսարաններ. ոմանք կատարում էին կենդանիների դերը, ոմանք էլ` որսորդների: Կենդանիների ու որսորդների շարժումները նմանակելուց առաջացան հնագույն պարերը:
Հնագետների հայտնաբերած արվեստի գործերի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «բանական մարդը» ուշադիր էր շրջապատող աշխարհի նկատմամբ, կարողանում էր նկատել ու վերարտադրել կենդանիների գեղեցկությունը, իսկ նրա ձեռքը քարի ու ոսկորի վրա կարողանում էր վստահ ու ճիշտ գծեր քաշել:

Տոհմային համայնքների կազմավորումը

Համատեղ աշխատանքն ու գիշատիչների դեմ պայքարը, ընդանուր խարույկը, կապակցված խոսքը մարդկանց ավելի սերտորեն էր համախմբում: «Բանական մարդու» երևան գալու ժամանակից, մարդկային հոտերը վերածվում են ազգականների մշտական կոլեկտիվների: Այդպիսի կոլեկտիվը կոչվում է տոհմ:
Յուրաքանչյուր տոհմում կային մի քանի տասնյակ մարդ` ընդհանուր նախնիներից սերված տոհմի անդամներ: Նրանք ապրում էին մի մեծ քարանձավում կամ մի քանի խրճիթից բաղկացած բնակավայրում:
Տղամարդիկ իրար հետ զբաղվում էին կենդանիներ կամ ձկներ որսալով, պատրաստում էին աշխատանքի գործիքներ: Կանայք հավաքում էին ուտելի բույսեր, մորթիներից պատրաստում էին հագուստներ, խնամում փոքրիկ երեխաներին, պատրաստում ուտելիք:
Հնագետները հայտնաբերել են ոսկորից պատրաստված կանացի շատ արձանիկներ: Դա վկայում է կանանց-մայրերի` կրակի պահապանի, հավաքչարարի նկատմամբ եղած խոր հարգանքի մասին: Տղամարդկանց ու կանանց կողմից ձեռք բերած ուտելիքը, մորթիները, եղջյուրները և նրանց աշխատանքով ստեղծած մյուս բարիքները պատկանում էին ամբողջ տոհմին: Արդեն երեք-չորս տարեկան երեխաները հավաքում էին հատիկ, պտուղներ, բուսական արմատներ, խարույկի համար ցախ:
Աշխատանքի գործիքների պատրաստումը, սննդամթերքի ձեռք բերումն ու բաշխումը, պատանիներին որսորդություն սովորեցնելը ղեկավարում էին տոհմավագները: Տոհմը համայնքային էր` ազգականների կոլեկտիվ, ուր մարդիկ ապրում ու աշխատում էին համատեղ, ունեցվածքը ընդհանուր էր:

Նախնադարյան համայնական կարգեր

Տոհմային համայնքը շատ ավելի ամուր ու կազմակերպված էր, քան մարդկային հոտը: Բայց դրանց միջև կար նմանություն: Այն ապրելակերպը, երբ մարդիկ, միավորվելով կազմում էին հոտեր կամ տոհմային համայնքներ, անվանում են նախնադարյան համայնական կարգեր:
Նախնադարյան համայնական կարգերի ժամանակ.
Հնադարյան մարդիկ ապրում էին ոչ մեծ կոլեկտիվներով, աշխատում էին համատեղ և ունեյն ընդհանուր, շատ աղքատ ունեցվածք.
աշխատանքի արդյունքը հազիվ ապահովում էր մարդկանց գոյությունը.
գոյություն չուներ մարդու շահագործում մարդու կողմից: 
Նախնադրյան համայնական հասարակակարգում ապրած մարդկանց անվանում են նախնադարյան մարդիկ:

Поделиться ссылкой:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Next Post

Ինչպես և ինչու փոխվեցին հնադարյան մարդկանց աշխատանքի գործիքները և կյանքը

Մարդը կենդանական աշխարհից առանձնանալու ժամանակներից անցել են շատ հարյուր հազարամյակներ: Տասնյակ հազարավոր մարդկային սերունդներ են իրար հաջորդել: Յուրաքանչյուր սերունդ յուրացրել է ավելի ավագ սերունդների կուտակած փորձը, ուտելիք է հայթայթել այնպես, ինչպես նրանք, և իր հերթին ժառանգած փորձը հաղորդել զավակներին և թոռներին: Աշխատանքի և կուտակած փորձի շնորհիվ փոխվում է մարդկանց կյանքը. […]

Subscribe Instagram

@armenia_im